|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիբանանի փոխվարչապետ Սաադ ալ Շամին հայտարարել է պետության և Լիբանանի Կենտրոնական բանկի սնանկացման մասին։
«Կորուստները կբաշխվեն պետության, Լիբանանի բանկի, բանկերի և ավանդատուների միջև։ Ցավոք, պետությունը սնանկացել է, Լիբանանի բանկը՝ նույնպես, և մենք ցանկանում ենք իրավիճակից դուրս գալ դրական արդյունքով։ Կորուստները տասնամյակների քաղաքականության արդյունք են. եթե մենք ոչինչ չանեինք, ապա դրանք ավելի շատ կլինեին»,- ասել է ալ Շամին:
Փոխվարչապետը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ են տարվում բանկային հատվածի բարեփոխման և վերակառուցման, պետական պարտքի սպասարկման հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության, էլեկտրաէներգետիկ արդյունաբերության պետական հատվածի բարեփոխման, փոխարժեքի համախմբման, դրամավարկային քաղաքականության և գնաճի դեմ պայքարի շուրջ։
«Առաջին անգամ է, որ նման մեծ առաքելություն է ժամանել Լիբանան։ Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել ԱՄՀ-ի հետ բանակցություններում»,- ասել է ալ Շամը: