|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ համագործակցությամբ: Այս մասին ապրիլի 4-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ:
Զրուցակիցները խոսել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության մասին, անհրաժեշտ համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումները։