|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Կրեմլը «մտահոգված է» Լեհաստանի պատրաստակամությամբ՝ իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել։ Դա կարող է հանգեցնել լարվածության աճի եվրոպական մայրցամաքում. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընդհանուր առմամբ, Լեհաստանի ղեկավարության գիծը վերջին շրջանում խոր մտահոգություն է առաջացրել։ Գիծը ծայրաստիճան ռազմատենչ է, հակառուսական։ Իսկ առաջարկվող գործողությունները կարող են միայն հանգեցնել մայրցամաքում լարվածության հետագա աճին»,- ասել է նա։