|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում հաղթանակի մասին հայտարարել մինչև մայիսի 9-ը․ հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։
«Մինչ այդ՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է Դոնբասը վերցնել լիակատար վերահսկողության տակ։ Պուտինը մայիսի 9-ին հաղթական շքերթ կանցկացնի՝ անկախ պատերազմի կամ խաղաղության բանակցությունների կարգավիճակից։ Ուկրաինայի մնացած մասում ռուսական ցամաքային ուժերը չեն կարողանում վերահսկողություն պահպանել այն տարածքների վրա, որտեղ կռվում են։ Ռուսաստանի նախագահը պատրաստվում է երկար ու տեւական պատերազմի՝ չեչենական երկու արշավների սցենարով»,- հայտնում է CNN-ը։