|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դոնբասում ուկրաինացի զինվորականների դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինա կտեղափոխվեն խորհրդային արտադրության տանկեր։ Այսպիսի հայտարարություն է արել ապրիլի 1-ին The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ուկրաինական հակամարտությունից հետո առաջին անգամ ԱՄՆ-ը բացահայտորեն միջնորդելու է խորհրդային տանկերը Կիև տեղափոխելու հարցում։ Միաժամանակ չի նշվում տեխնիկայի քանակը, որը նախատեսվում է տեղափոխել Ուկրաինա։ Չի ասվում, թե որ երկրները կմասնակցեն խորհրդային արտադրության տեխնիկայի տեղափոխման գործողությանը, նշված չէ նաեւ տանկերի տեղափոխման մոտավոր ժամկետը։
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինա խորհրդային տանկեր տեղափոխելու որոշումը կայացվել է, իբր, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Զելենսկին տանկերի մատակարարման խնդրանքով ուղղակիորեն չի դիմել ԱՄՆ-ին, այլ, ի թիվս այլ զինատեսակների, դրանք խնդրել է այլ պետություններին դիմելիս։