|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պակիստանի անվտանգության ուժերը դավադրություն են բացահայտել և խափանել վարչապետ Իմրան Խանի դեմ մահափորձը։ Այս մասին ապրիլի 1-ին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Ֆավադ Չաուդրին. գրում է պակիստանյան Dawn թերթը։
«Պակիստանի անվտանգության մարմինները հաղորդել են վարչապետ Իմրան Խանի դեմ մահափորձի մասին»,- ասել է Չաուդրին:
Նրա խոսքով՝ դրանից հետո, կառավարության որոշմամբ, ուժեղացվել է վարչապետի պաշտպանությունը։
Մարտի 9-ին Իմրան Խանը քննադատել էր արեւմտյան դիվանագետներին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը դատապարտելու կոչերի համար։
«Ի՞նչ եք մտածում մեր մասին. որ մենք ձեր ստրուկնե՞րն ենք, որոնք ինչ ասեք, կանե՞ն», - ասել էր ՀՀ անկախությունը չճանաչած պետության վարչապետը։
Մարտի 20-ին Իմրան Խանը պաշտպանել էր ռազմական հակառակորդ Հնդկաստանի դիրքորոշումը, որը հրաժարվել էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։