|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում հաճախակի առաջացող սպասարկման և տեխնիկական խափանումները բացառելու, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետությունում դատավարական տեղեկատվության հրապարակման, դրա թափանցիկության, հասանելիության ապահովման և մշտադիտարկման գործիքակազմի հետագա զարգացումը և կատարելագործումն ապահովելու նպատակով, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի և «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի միջև կնքվել է Համագործակցության պայմանագիր:
Այս համագործակցությունը անմիջականորեն ուղղված է սպասարկելու ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությանը, որով նախատեսվում է կատարել արդարադատության ոլորտի թվայնացմանն ուղղված մի շարք գործողություններ, ինչն էլ կնպաստի արդարադատությունն առավել թափանցիկ, մատչելի և հասանելի դարձնելուն: