|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Նեհրամ բնակավայրում ամբողջությամբ փլուզվել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցում շինարարական աշխատանքներ էին ընթանում. հայտնում է APA-ն։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Նախիջեւանի հիվանդանոցի ընդունարանի բաժանմունքից հայտնել են, որ հիվանդանոց են տեղափոխել երեք մահացածի եւ մեկ վիրավորի, որը վերակենդանացման բաժանմունքում է։
Նշվում է, որ մահացածները շինարարական աշխատանքներ կատարող բանվորներ են։