|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայիառաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց թուրք Սուլեյման Աթլիի հետ և ժամանակից շուտ`15:3 հաշվով հաղթեց նրան:
Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:
Նախօրեին Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը ուժերը չափեց Վրաստանից Զուրաբ Յակոբիշվիլիի հետ ուզիջեց 1:2 հաշվով: Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն, ով մրցեց Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելի հետ ու առավելության հասավ 6:2 հաշվով: