|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նիստերի ժամանակ, այդ թվում՝ Ձեր զեկույցը ներկայացնելիս, բարձրաձայնում էր ՀՀ-ում փաստացի չապրող մարդկանց, նրանց թվի մասին, և որ նրանց փոխարեն կարող են ընտրել։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ մարդուն կարելի է նույնականացնել մատնահետքի միջոցով, բայց մատնահետքի մեկ միասնական համակարգ գոյություն չունի․ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Մարդը տարբեր անձնագրերով տարբեր անուն-ազգանուններով կարող է տարբեր ընտրատեղամասերում ընտրություն կատարել, որովհետև մատնահետքի մեկ միասնական համակարգ գոյություն չունի․ կարո՞ղ է, թե՞ չի կարող նման բան լինել»,- ասաց Խամոյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ վերջին ընտրությունների ժամանակ շուրջ 100 հազար անձնագիր սարքը չի ճանաչել, աշխատողն է տվյալները անցկացրել, և լուսանկարը, փաստորեն, չի սկանավորվել։
Ի պատասխան Մուկուչյանն արձագանքեց․ «Մատնահետքերով նույնականացում չի իրականացվում։ Սարքերին երբ տրամադրվում է մատնահետք, նա այդ մատնահետքի բազան հավաքագրում է, բայց մատնահետքով նույնականացում չի իրականացնում: Այսինքն՝ սարքի մեջ չկա մատնահետք, որ այդ մատնահետքը համադրվի մեկ այլ մատնահետքի հետ»։
«Փաստորեն, մատնահետքի սարքը ոչինչ է»,- արձագանքեց Խամոյանը: