|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։
Ըստ ԵԱՀԿ-ի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Զբիգնև Ռաուն կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկու հետ։
Ինչ վերաբերում է Ադրբեջան այցին, ապա նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Իլհամ Ալիեւի եւ Ջեյհուն Բայրամովի հետ։
Զբիգնև Ռաուն Հայաստանում հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Զբիգնև Ռաուի այցի նպատակը Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության հասնելն է։