|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Artsakhtert.com-ը գրում է.
Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով այսօր՝ մարտի 26-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել՝ «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությամբ: Կազմակերպիչները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Նշելով ահաբեկչական Ադրբեջանի գործողությունների հետևանքով արցախահայության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգները, հավաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն փրկության ու անվտանգության:
«Մեր իրավունքները ոտնահարված են, կյանքը՝ վտանգված: Խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար կետերը, ադրբեջանական զինված ուժերը ահաբեկչական հարձակումներ են գործում: Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել, մեկ բռունցք դառնալ, կանգնել արցախահայության կողքին»,-նշել են «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամները: