|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նախ հիշեցրեց, որ իր բարձրաձայնած հարցերը երկրի վարչապետի կողմից մնում են անպատասխան։
«Կա կանխավարկած, որ ՀՀ-ն այս պահի դրությամբ չունի վարչապետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Շարունակելով խոսքը՝ Աննա Մկրտչյանը թվարկեց այս շաբաթների ընթացքում ՔՊ-ականների հնչեցրած արտահայտությունները՝ նշելով․ «Հիշեցնեմ այն մտքի գոհարները, որ իշխանազավթ խմբակի ներկայացուցիչներն ունեցել են այս շաբաթների ընթացքում։ Ասում են, որ իրենց համար քննարկման առարկա է Արցախը Ադրբեջանի կազմում, որ ղարաբաղցիները փախել են Երևան, Արցախում գազ չլինելը գնանք՝ ռուսից հարցնենք, սովորենք առանց գազ ապրել, և վերջում էլ ասում են՝ Հայաստանի բնակչությունը թախանձագին խնդրում է և տոգորված է թուրքի հետ հարաբերություններ ստեղծելու մոլուցքով»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում: