|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովուրդն անտարբեր չէ ոչ Հայաստանի ճակատագրին, որ Արցախի ճակատագրին, ոչ այն իրողություններին, որոնք ձևավորվել են մեր տարածաշրջանում: «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Բայց հայ հանրությունն ունի շատ լուրջ կարևոր մի խնդիր՝ մենք ապակողմնորոշված ենք, չկան ուժեր, չկան գործիչներ, ում մարդիկ կարող են վստահել իրենց ճակատագիրը և փորձել գնալ մարդկան հետևից և լուծել իրենց համար կարևոր խնդիրներ: Ապակողմնորոշված լինելուց բացի, մեր հասարակությունը հիասթափված է իր էլիտաներից, այն միջավայրից, որտեղ հայտնվել ենք, մեր դաշնակիցներից, մեր թշնամիներից, բոլորից: Սա ևս կարևոր մի խնդիր է, որը այսօր գոյություն ունի մեր հասարակության մեջ»:
Ավելին՝ տեսանյութով: