|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2019 թվականի դեկտեմբերի 5-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի Կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել Սուրեն Թովմասյանը։ Թվում է, թե Կադաստրային գործը պարապ գործ չէ ու առավել եւս, ողջ Հանրապետության միակ պատասխանատուն պետք է ժողովրդական լեզվով ասած՝ քիթ սրբելու ժամանակ չունենա։ Բայց արի ու տես, որ ոչ միայն ազատ ժամանակ ունի, այլ «Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն՝ այնքան պարապ է, որ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում, ՔՊ-ի նախըտրական շտաբում նստած իր համագյուղացիներին աղաչում, պաղատում, տեղն ընկած տեղն էլ ասում են, թե սպառնում է՝ ասելով, որ իրեն ուրիշ տեղերը հետաքրքիր չեն, թեկուզ կրվի ՔՊ-ն, բայց իր տարածքում պարտավոր են մի մարդու պես ՔՊ-ի թեկնածու ընտրել, որ իր երեսը պարզ անեն:
Ահա թե ովքեր են ՔՊ-ականները, ովքեր են ամենապատասխանատու այրերը մեր երկրում՝ նրանք, ովքեր ոչ թե կարեւորում են համայնքի առաջընթացը, զարգացումը, ովքեր ոչ թե կշռադատում են, թե ո՞ր թեկնածուի ծրագիրն է համայնքի ու պետության շահերից բխում, այլ նրանք, ովքեր աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին ի պաշտոնե իրենց վրա դրված պատասխանատվությունը մի կողմ շպրտելով՝ փորձում են պարգեւավճարվելու ու աշխատավարձից չզրկվելու իրենց ճարը տեսնել։
Ի դեպ, ստորեւ հրապարակված նկարում նշված է այսօր, բայց մեր աղբյուրները պնդում են, որ ամեն օր նույն անձը ՔՊ-ի համար քվե է աղերսում իր համագյուղացիներից։