|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը, տեղեկանում ենք Dalma Garden Mall-ի ֆեյսբուքյան էջից։
«Dalma Garden Mall-ը խորը ցավով hայտնում է մեր ընկեր, գործընկեր, համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանի վաղաժամ մահվան լուրը։
Էդգարը ոչ միայն Dalma Garden Mall-ի հիմնադիր տնօրենն էր և հիմնական շարժիչ ուժը, այլ նաև հիանալի ընկեր էր և հայր: Դալմա մոլով նա հիմնովին փոխեց առևտրի մշակույթը Հայաստանում և իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Չնայած իր երիտասարդ տարիքին, Էդգարը հիանալի առաջնորդ էր, ով միշտ մոտիվացնում և աջակցում էր մեզ:
Որպես նրա թիմ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք նրա սկսած կարևոր ճանապարհը այն բարձր որակով, որը կբավարարեր նրան։
Թող որ նրա հիշատակը միշտ վառ մնա»,– ասվում է առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում։