|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանից։
Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակների ռիսկայնությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու և անհրաժեշտության դեպքում բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով՝ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:
Անվտանգության ապահովման նպատակով մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը»: