|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մեկնարկել է Լեհաստանում Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը ճարտարագիտության, գյուղատնտեսության, տեխնիկական և բնական գիտությունների բնագավառներում։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 31-ն է։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ հայտ:
Հայտերն ընդունվում են լեհերեն կամ անգլերեն: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2022 թվականի հուլիսի 15-ը:
Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ: