|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ 1 մլն դրամ արժեքով ապրանքների արտահանման ժամանակ մաքսավճար չի վճարվի։
ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ այդ արտոնությունը փոքր բիզնեսին առավելություն տա խոշորի հանդեպ:
Այնուհետև հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը փորձեց Ծովինար Վարդանյանի հարցը օրինակով ներկայացնել, ինչին նախարարը արձագանքեց, որ նման բան հնարավոր չէ, քանի որ միջազգային շուկայում նման խոշոր հայկական ընկերություն չկա:
«Բիզնեսից եկած մարդ եք, զարմանալի է, որ սենց հարց ենք քննարկում»,- ասաց Քերոբյանը։
Վահե Հակոբյանը պատասխանեց. «Այո, ես բիզնեսից եմ եկել, դրա համար էլ մենք տարբեր լեզուներով ենք խոսում»: