|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջուկային պատերազմի ժամանակ կապի կառավարման համակարգի 4 ինքնաթիռ է բարձրացվել երկինք: ԱՄՆ-ում ակտիվացվել է TACAMO համակարգը:
TACAMO-ն Միացյալ Նահանգների ռազմական համակարգ է՝ արտակարգ կապուղիներով, որոնք նախատեսված են միջուկային պատերազմում կիրառվելու համար՝ որոշում կայացնողների և ռազմավարական միջուկային զենքի մատակարարման եռյակի միջև հաղորդակցությունը պահպանելու համար:
«Կա՛մ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Իրանի վրա միջուկային հարձակում է պատրաստվում, կա՛մ TACAMO համակարգի ուսումնական մեկնարկ է»,- գրել է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
Նշենք, որ Իսրայելը շարունակում է ենթարկվել երկրի պատմության մեջ ամենամեծ կիբերհարձակմանը։ Պետական կայքերը, ինչպես նաև ենթակառուցվածքային օբյեկտների մի մասում խափանումներ են տեղի ունենում:
Որոշ աղբյուրներ գրում են ցանկացած պահի Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հնարավորության մասին: