|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մոսկվան պատճառ չի տեսնում Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու համար. այս մասին խոսք անգամ չկա, ռուս զինվորականները լիովին վերահսկում են իրավիճակը. «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հումանիտար հարցերի շուրջ սերտ համակարգում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հնարավոր է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը պահանջի ՄԱԿ-ի բանաձեւի հաստատում։
Մոսկվայի կարծիքով՝ իրավիճակի կարգավորման հետագա ընթացքը կախված կլինի ուկրաինական կողմի՝ փոխզիջումներ փնտրելու պատրաստակամությունից։