|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերաքննիչ դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. պատճառը մեղադրող դատախազի բացակայությունն է։
Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատախազը հայտնել էր, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին, ինչպես նաև չի ստացել վերաքննիչ բողոքը։
Ըստ նրա՝ Բորիս Բախշիյանի գործն օրինակ է՝ ցույց տալու, որ եթե դատավորն անկախ է աշխատում, անաչառ է, իր որոշումները նախապես չի համաձայնեցնում ինչ-որ անձանց հետ, չի կաշկանդվում քաղաքական ենթադրություններով, ապա նրա նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կհայտնվի կալանավորի աթոռին։
Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 14-ին՝ ժամը 15։15-ին։