|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան և Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Անիի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի (դժվարանցանելի), Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ քաղաքներում, Լանջիկ, Աշոցք, Ամասիա, Կրաշեն և Մեծ Սարիար գյուղերում բուք է:
Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։