|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 11-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագն Դավթյան փողոցի թիվ 29 շենքի բակում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2007 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Վահագն Դավթյան փողոցի տներից մեկի մետաղյա ճաղավանդակին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Տ. Ս.-ին (ծնված 2009 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։