|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Զարմանալի է Հայաստանի գահը զավթածների հասցեին հնչող հռետորական հարցը՝ «բա ներսում հոխորտում եք, դրսում խի՞ եք խելոք»։ Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Բա կոլաբորացիոնիստները հենց դրանք են։ Նրանք հանձնում են երկրի ամբողջ ինքնիշխանությունն ու անկախությունը երկրի արտաքին թշնամիներին, դրա դիմաց վերջիններից ստանում են երկրի ներսում անսահմանափակ ադմինիստրատիվ իշխանություն։
• Եվրոպացի գաղութարարները աֆրիկացի ցեղապետերին մեծ զանգուլակներ էին նվիրում, դրա դիմաց ցեղապետերն իրենց ցեղակիցներից ամենաուժեղներին զատում և տալիս էին այդ եվրոպացիներին՝ ստրկության։
• Արևմուտքն էլ (ներառյալ՝ Թուրքիան) Հայաստանի կոլաբորացիոնիստներին «ժողովրդավարության լիգայում» տեղ է տալիս, դրա դիմաց ստանում Հայաստանի ազգային ամբիցիաներն ու հողերը՝ ստրկական «խուրդման»»,- գրել է Էլբակյանը։