|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ կազմակերպելու համար Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին գերմանական հեռուստահաղորդման ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան:
«Միակ լուրջ բանակցությունները, որ կարող են վարվել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով: Մեր նախագահը պատրաստ է դրան: Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ նման հանդիպում կազմակերպելու համար: Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ՝ նման հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա:
Նա հավելել է, որ հանդիպումը հնարավոր է միայն «ռուսական զորքերի դուրսբերումից և հրադադարից հետո»։
«Սրանք առաջին պայմաններն են, որոնք պետք է կատարվեն: Հակառակ դեպքում... հնարավոր է քննարկել, թե ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը, բայց նման բանակցությունները և հնարավոր համաձայնությունը կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- ասել է Ժովկվան:
Ռուսաստանն ու Ուկրաինան նախկինում անցկացրել են բանակցությունների երեք փուլ։