|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսական զորքերը կարող են Ուկրաինայում մարտական գործողություններում ներգրավել Մերձդնեստրի զինվորականներին. ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության մեջ։
Նշվում է, որ հյուսիսային և հյուսիսարևմտյան ուղղություններով մարտական գործողությունները շարունակվում են Պոլեսկիի և Վոլինսկիի օպերատիվ շրջաններում, ինչպես նաև Ուկրաինայի սահմանի երկայնքով և Նիժին, Իվանիցա, Տրոստյանեց բնակավայրերի տարածքներում, շարունակվում է Չեռնիգովի պաշտպանությունը։ Կիևի ուժերի և պաշտպանության միջոցների խմբավորումը հետ է մղում ռուսական զորքերի հարձակումը, կրակային վնաս է հասցնում նրա հարձակողական խմբավորումներին և հաստատակամորեն պահպանում որոշակի գծեր։
Ըստ փաստաթղթի՝ նաև չի բացառվում չճանաչված Մերձդնեստրովյան Մոլդովական Հանրապետության՝ մինչև 800 զինվորականների ներգրավման հնարավորությունը։