Փոխարժեքներ
24 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու ուկրաինական կողմի պահանջը՝ ասելով, որ իրենք մեծացնում են աջակցությունը, սակայն ուղղակի մասնակցությունը կհանգեցնի ավելի լայն, նույնիսկ ավելի դաժան եվրոպական պատերազմի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք այս հակամարտության կողմ չենք: Մենք, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, պարտավոր ենք կանխել այս պատերազմի սրումը Ուկրաինայի սահմաններից դուրս, քանի որ դա կլինի էլ ավելի վտանգավոր, ավելի կործանարար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսի ժամանակ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել արևմտյան ուժերին սահմանել ոչ թռիչքային գոտի: