|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարտի 3-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցում մահացել է հունվարի 16-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած , «Օպելի» ուղևորուհին՝ 1970 թ. ծնված Սրբուհի Ավագյանը:
Ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 16-ին, ժամը 04.59-ին, Երևանի Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «Օպելի» վարորդը՝ 1988 թ. ծնված Հակոբ Բաղդասարյանը, և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Բաղդասարյանը մահացել է: