|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ դադարեցրել է իր բոլոր ծրագրերը Ռուսաստանում և Բելառուսում՝ հաշվի առնելով ուկրաինական զարգացումները: Այս մասին, ըստ РИА Новости-ի, ասվում է ֆինանսական հաստատության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Համաշխարհային բանկի խումբը 2014 թվականից ի վեր Ռուսաստանում նոր վարկեր կամ ներդրումներ չի հաստատել։
«Նաև 2020 թվականի կեսերից Բելառուսի համար նոր վարկեր չեն հաստատվել։ Ուկրաինա ռուսական ներխուժման և ուկրաինացի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց հետո Համաշխարհային բանկի խումբն անմիջապես դադարեցրեց իր բոլոր ծրագրերը Ռուսաստանում և Բելառուսում»,- ասվում է հաղորդագրությունում։