|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ուզում եմ ողջունել Հայաստանի նորընտիր՝ մարդու իրավունքների պաշտպանին և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքի ընթացքում: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը, ինչն աննախադեպ է։ «Նախկինում մենք ունեցել ենք 4 ՄԻՊ, և բոլորն էլ, մանդատի ժամկետը չլրացած, հրաժարական են տվել»,- նշեց նա:
Նշենք, որ Արման Թաթոյանի լիազորություններն ավարտվել են փետրվարի 23-ին, իսկ մինչ այդ ԱԺ-ն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել էր Քրիստինե Գրիգորյանին, որը եղել է արդարադատության փոխնախարար: