|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել հայտարարությամբ և վստահեցրել, որ շարունակում է սպասարկել իր հաճախորդներին` ապահովելով ֆինանսական ծառայությունների բարձր որակ։
Բանկը նաև հայտնում է, որ ՎՏԲ–ի միջոցով կենսաթոշակ ստացող քաղաքացիներին մարտ ամսվա կենսաթոշակը վճարվել է սահմանված ժամկետներում՝ մարտի 2-ին՝ ժամը 18:00-21:00:
Միաժամանակ նշվում է, որ որոշ խնդիրներ կան գումարի կանխիկացման հետ կապված։
«Կանխիկի ստացումը հասանելի չէ Ինեկոբանկ, Յունիբանկ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ և HSBC Բանկ բանկերի բանկոմատներից»,– հայտնում է բանկը` միաժամանակ նշելով, որ քարտապանները կարող են կանխիկ դրամական միջոցներ ստանալ ինչպես ՎՏԲ-Հայաստան բանկի, այնպես էլ ՀՀ մյուս բանկերի բանկոմատներից։
Կանխիկացման համար հաճախորդները կարող են աշխատանքային օրերին դիմել բանկի մասնաճյուղեր։
Հիշեցնենք, որ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների, երեկ ԱՄՆ խիստ պատժամիջոցներ է սահմանել ռոսական մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնց թվում է նաև ՎՏԲ բանկը: