|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հստակ դիրքորոշում են հայտնել, որ չեն մասնակցելու ՀՀ նախագահի ընտրության այս գործընթացին, քանի որ այն ի սկզբանե սկսվել էր այնպիսի խախտումներով, որ դրան որևէ ձևով մասնակցությունը կլիներ անտրամաբանական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում մեծ հեղինակություն վայելող հոգևորականի առաջարկելու գաղափարին՝ պատգամավորը նշեց, որ նույն խոսքում նախկին նախագահը շեշտել էր, որ պետք է լիներ միասնական թեկնածու:
Վարդևանյանի խոսքով՝ միասնական թկնածու գաղափարի ընկալումն ու այդ ուղղությամբ գործողությունները պետք է անեին իշխանությունները, սակայն չարեցին: