|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ, սակայն ստեղծված իրավիճակում աջակցում է Ուկրաինային. ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են, բայց պատժամիջոցներն ինքնին քաղաքականություն չեն, դրանք արձագանք են տիրող հանգամանքներին։
«Մեզ անհրաժեշտ են լուծումներ ծագած խնդրի համար, և այդ լուծումները պետք է առնչվեն դիվանագիտությանը... Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք, բայց մենք հարձակման ենթարկվածների կողմն ենք»,- ասել է Բորելը:
Նա հավելել է, որ այժմ չափազանց անպատասխանատու է խոսել միջուկային պատերազմի մասին, իսկ ԵՄ-ն ներկայումս չի քննարկում եվրոպական բանակ ստեղծելու հարցը։ Այնուամենայնիվ, Բորելը խորհուրդ է տվել ԵՄ անդամ երկրներին՝ բարելավել համակարգումը իրենց ազգային զինված ուժերի միջև և ավելացնել ընդհանուր պաշտպանական ծախսերը: