|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Նոր Ամանոս համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Շամիրամ համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքի շչակը: