|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անցած օրերին այցելել եմ Նարեկ Մանթաշյանին: Շաքարը շարունակում էր մնալ չափազանց բարձր: Դրան էր գումարվել քովիդը, որը կարող էր լինել մահացու այդ աստիճան բարձր շաքարի պայմաններում: Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Խնդիրն այն է, որ ՔԿՀ բուժծառայությունը շարունակում է իր հանցավոր անգործությունը և բոլոր սիմտոմներով քովիդին պատշաճ արձագանք չի ապահովում: Ծանր ջանքերի արդյունքով Ն. Մանթաշյանին կարողացանք տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն ՔԿՀ ծառայությունը այնպիսի խիստ ռեժիմ էր սահմանել (Ն. Մանթաշյանին հսկում էին 6 հոգով), որ բուժում կոչվածը վերածվել էր հոգեբանական բռնության: Այս ամենի ֆոնին դատական նիստերը ձգձվում են, վերաքննիչում նիստ չեն նշանակում: Ակնհայտ է, որ սա կոնկրետ քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար կյանքի է կոչվում:
Բարեբախտաբար այս ամենը Ն. Մանթաշյանին չեն կոտրում և նա շարունակում է և՛ իր ընդդիմադիր պայքարը և՛ պայքարը իր առողջության համար»,֊գրել է նա։