|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՆԱՏՕ-ն պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի և չսահմանափակվի Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններով. Anadolu-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրք առաջնորդի խոսքով, ցավոք, Եվրամիությունը և բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են արևմտամետ հայացքներին, դեռևս լուրջ և վճռական դիրքորոշում չեն ցուցաբերել ուկրաինական հարցում։
«Նրանք ընդամենը շատ խորհուրդներ են տալիս Ուկրաինային: Կոնկրետ քայլեր չկան։ Խորհուրդները շարունակվում է մինչ օրս. այս հարցի վերաբերյալ քայլերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի այսօրվա գագաթնաժողովում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։