|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հերթական անգամ մենք ականատես ենք լինում ադրբեջանաթուրքական հերթական ցեղասպանական քաղաքականությանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՆԱՈւՄ վարչության ատենապետ Տարոն Ղազարյանը ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության դիմաց ՀՅԴ ՆԱՈՒՄ բողոքի ակցիայի ժամանակ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնության։
«Այս անգամ Ցեղասպանությունն իրականացվում է մեր մշակույթի հանդեպ։ Ընդամենը հարյուրամյա պետությունը իրեն հռչակում է մեր հազարամյա մշակույթի կրող և հեղինակ ու փորձում է խեղել մեր բազմադարյա ժառանգության հայկական ինքնությունը»,-ասաց Տարոն Ղազարյանը։
Նա ասաց, որ իրենք վստահ են, որ հայկական երկու հանրապետությունների իշխանություններն այս ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկում և նաև վստահ են, որ դրան զուգահեռ ՀՀ քաղաքացիները պետք է շարունակաբար պահանջատեր լինեն այդ հարցում։
Մանրամասն՝ տեսանյութում․