|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Որ մեր ճանապարհը բժշկական ապահովագրությունն է՝ դա միանշանակ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Տիգրան Խաչատրյանը կազմակերպության գործունեության սկիզբն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եկեք առողջապահական համակարգը համարենք հիվանդ․ այդ հիվանդին բուժելու համար պետք է անպայման պատրաստենք, եթե չպատրաստենք, վիրահատությունից հետո կարող է նաև մահանալ»,-ասաց նա։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաշխարհային փորձն էլ է ցույց տալիս, որ չկա դեղատոմս՝ բժկական ապահովագրությունը պիտի լինի միայն պետակա՞ն, թե՞ նաև մասնավոր։
«Մեր խնդիրն է համակարգը շատ շուտ պատրաստել․ մենք պետք է ունենանք ցանկացած հիվանդության ախտորոշման չափորոշիչ իր ֆինանսական ցուցանիշով, պրոտոկոլներով, բուժման ընթացակարգով։ Մենք պետք է ունենանք էլեկտրոնային առողջապահություն և օրենսդրական դաշտ»,-ասաց նա։
Նա դեմ է պետական պարտադիր բժշկական ապահովագրությանը և կողմ է խառը մոդելին։
Մանրամասն՝ տեսանյութում․