|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անցած տարի լոլիկի խոր դիֆիցիտ է եղել, այս տարի էլ պահանջարկը շատ ավելի մեծ է․ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, որ շուկան ողողված է թուրքական լոլիկով, ինչի պատճառով տուժում է հայ գյուղացին:
«Հիմա մենք մթերողների հետ աշխատում ենք այնպես անել, որպեսզի անհրաժեշտ ծավալներն ապահովենք՝ լոլիկի, բադրիջանի և այլն, որովհետև հումքի քչության պատճառով ստիպված որոշ մասը ներկրվել է նաև այլ երկրներից: Այսօր մեր խնդիրը մի քիչ հակառակն է՝ ապահովել մեր սննդի արդյունաբերությանը անհրաժեշտ հումքով, որի ուղղությամբ մենք աշխատում ենք: Ինչ վերաբերում է բուն հարցին՝ մենք չենք երկարացրել թուրքական ապրանքների արգելքը, հետևաբար, շուկան կարող է ողողված լինել այն ապրանքներով, որի մասին դուք ասացիք, դա օրենքի մեջ է»,- նշեց նա: