կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-02-23 11:13
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 946 նոր դեպք. մահացել է 29 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 946 նոր դեպք. մահացել է 29 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 946 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 417456 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2875218 վերջին մեկ օրում` 1759 նոր թեստավորում։

Փաստացի այս պահին բուժվում է 11780 պացիենտ: Մեկ օրում նվազել է 628-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 395700 անձ, վերջին մեկ օրում՝ 1545 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 8378 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1598 է: