|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը վստահ է, որ իրենց այցը Հայաստան լավ նշան է երկու երկրների հարաբերությունների հաստատման հարցում։ Նա նման կարծիք հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։
Մամեդովը նշեց, որ իրենք Հայաստանում հյուր են, ուզում են մեծ շնորհակալություն հայտնել Հայաստանում իրենց գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար։
«Հույս ունենք ձեր երկրի հետ պահել ջերմ հարաբերությունները»,- ասաց ադրբեջանցին։
«Ինչ վերաբերում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։ Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,– նշեց Մամեդովը։