|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկումը բուհերում: ՀՊՏՀ-ում և ԵՊՀ-ում հանդիպումներից հետո հաջորդ այցերը Հայ-ռուսական համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում էր: ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպումներին մաքսային երիտասարդ ծառայողները բուհերի մագիստրոսներներին ու շրջանավարտներին ներկայացրել են մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որի արդյունքում փոխվում է համակարգ ընդունվելու կարգը: Նրանք անդրադարձել են ընդունելության մանրամասներին՝ կարևորելով ուսանողների ակտիվ մասնակցությունը դասընթացին:
Հանդիպումների ընթացքում մաքսային ծառայողները կիսվել են անձնական փորձով՝ ուսանողներին խորհուրդ տալով դիմել ընդունելությանը, քանի որ այն բացառիկ հնարավորություն է տալիս կարճ ժամանակում անվճար հիմունքներով ձեռք բերել նոր մասնագիտացում:
Հայ-ռուսական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում ևս հանդիպումներն անցան ինտերակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում: