|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է Դոնբասի անկախությունը, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։
Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետեւանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։
Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»։