|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 21-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում գտնվող Սամեբա գյուղից ինը կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:17-ին:
Հիպոկենտրոնը գտնվում է 9 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել է Sputnik-ը: