Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Արդեն նշել էինք, որ ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին Շուշիի հռչակագրի վերաբերյալ:
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ԱԳՆ-ն արդեն անդրադարձել է դրան, և իրենք այդ պատճառով են մերժում:
«Մեր իշխանության արտաքին գործերի նախարարությունը երկու անգամ արձագանքել է Շուշիի հռչակագրին, և ՀՀ իշխանության որոշումն է այս կամ այն պահին, կախված տարբեր հանգամանքներից, անել հայտարարությւններ: Սա մեկնաբանել որպես կողմ լինել այդ հռչակագրին, մանիպուլյացիա է: Երբ խոսում եք թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը, ապա խորհրդարանական դիվանագիտությունը միայն հայտարարություններով չի սահմանափակվում, թող ձեր խմբակցությունը ավելի ակտիվ ներգրավվի միջազգային հարթակների աշխատանքներին»,- ասաց նա: