|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 17-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն էր ՀՅԴ անդամ, տնտեսագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում արձանագրված թռիչքային գնաճին, տնտեսության հյուծման միտումներին, մարդկանց կյանքի որակի վատթարացմանը, նվազագույն սպառողական զամբյուղի համեմատ մարդկանց կենսամակարդակի անկմանը:
Թադևոս Ավետիսյանը խոսել է նաև ՀՀ իշխանությունների մոտ իրավիճակը շտկելու կամքի բացակայության և այդ ուղղությամբ ընդդիմության առաջարկների հանդեպ քամահրական պահվածքի մասին:
Ըստ նրա` տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունների շահերը ոչ միայն չեն համընկնում մեր ազգային ու պետական շահերին, այլև հակասության մեջ են դրանց հետ: «Պատճառը, թերևս այն է, որ օրվա տնտեսվարողների հիմնական մտահոգությունը սեփական իշխանությունը պահելն է»,- նշել է Թադևոս Ավետիսյանը:
Մանրամասները` տեսանյութում