|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պատերազմից հետո չի արվել գրեթե ոչինչ բանակի սպառազինությունները վերականգնելու ուղղությամբ։ Սա փաստ է։ Սիսիանի դեպքերի և այդ 400 դոլարանոց լրտեսության դեպքերը խոսում են մեր զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց՝ բանակի հաստատված բյուջեն որևէ հույս չի ներշնչում, թե մոտակա ժամանակներում կարելի է որևէ բան փոխել։
«Տպավորություն է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։