|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Մինչ այդ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քանի որ չեն կարծում, որ օբյեկտիվ քննություն է լինելու։
«Օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք Ադրբեջանի կողմից սանձազերծվել է պատերազմ»,- նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Այնուհետև նա նշեց, որ, որպես քննիչ հանձնաժողովի անդամ, լքում են դահլիճը․ «Մենք ենք որոշում կայացնում մեզ համար, և եթե մի օր նպատակահարմար համարենք՝ կարող է գանք, շարունակենք մասնակցել»: