|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հավանական օր է նշել փետրվարի 15-ը։
Bloomberg-ը, վկայակոչելով ԱՄՆ որոշ պաշտոնյաների, հայտնել է, թե ներխուժումը կարող է սկսվել Դոնբասում «կեղծ դրոշի ներքո» գործողությամբ կամ Կիևի վրա հարձակմամբ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Ռուսաստանը կարող է հարձակողական ռազմական գործողություններ ձեռնարկել կամ փորձել հակամարտություն հրահրել Ուկրաինայի ներսում արդեն հաջորդ շաբաթ՝ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավարտից առաջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը շուտով ներխուժելու է Ուկրաինա։ Զախարովայի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Սպիտակ տան հիստերիան ավելի բացահայտ է, քան երբևէ։ Անգլո-սաքսոններին պատերազմ է պետք` ցանկացած գնով: Սադրանքները, ապատեղեկատվությունն ու սպառնալիքները սեփական խնդիրները լուծելու սիրելի մեթոդ են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։